ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Կարևորը` նախարարությունն է գոհ

Կարևորը`  նախարարությունն է գոհ
04.06.2013 | 11:21

Գյուղնախարարության բաժանած էլիտար սերմերը ծիլ չեն տալիս, սակայն նախարարության պատասխանատուները նման պնդումների հետ համաձայն չեն։ Մինչ վերջիններս իրենցն են պնդում, գյուղացիները «լաց են լինում» և ընդգծում, որ ցանած էլիտար սերմերը չեն աճում։ Այս խնդիրը վերջերս Արագածոտնի մարզի բնակիչները «դրեցին» ԱԺ նախագահի առջև։ Բայց և այնպես, դեռևս անցած տարվանից գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մեզ հետ զրույցում, երբ փաստեցինք, որ Հայանիստ գյուղում ցորենի էլիտար սերմերը չեն աճել, ասել էր, որ նման բան պնդողները գլուխները պատով են տալիս։ Այժմ, երբ խնդիրը հասել է ԱԺ նախագահին, նախարարից փորձեցինք ճշտել` էլիտար սերմեր իսկապե՞ս չեն աճում, և ճի՞շտ են գյուղացիների պնդումները, թե իրենց անորակ սերմեր են բաժանվել։
-Հեքիաթ եք պատմում։
-Հեքիաթ չէ, պարոն նախարար։ Արագածոտնի մարզի բնակիչները ԱԺ նախագահին դժգոհեցին, որ բաժանված էլիտար սերմերը չեն ծլում։
-Դուք 2011 թվականի բան եք ասում։
-2011-ի բան չէ. խոսքն այս տարվա մայիս ամսվա մասին է։
-Է, հետո՞։
-Հետո այն, որ Արագածոտնի մարզի հողագործներն ԱԺ նախագահին դժգոհեցին, որ էլիտար սերմերը չեն աճում։
-Մենք այդ մասին խոսել ենք, և ես պատասխանել եմ Ձեզ։ Հարկ չեմ համարում նորից դրա շուրջ խոսել։
-Այն ժամանակ Դուք ասացիք` «Նման բան ասողները գլուխները պատով են տալիս»։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ
Հ. Գ.- Մեր այս վերջին հարցը նախարարը թողեց անպատասխան։ Նա միայն ձեռքը թափ տվեց ու հեռացավ։ Փաստը մնում է փաստ, որ էլիտար սերմերը գյուղացիների համար «գլխացավանք» են դարձել, բայց եթե նկատենք, թե ինչ պաթոսով է նախարարությունը յուրաքանչյուր տարի հայտարարում գյուղացուն տրամադրվելիք էլիտար սերմերի ծրագրի մասին, ապա պարզ է, որ գյուղացու գլխացավը պետական պաշտոնյաներին չի էլ հետաքրքրում։

Դիտվել է՝ 3507

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ